ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Ո՞վ է տեսել` չաշխատես, բայց աշխատավարձ ստանաս

Ո՞վ է տեսել` չաշխատես, բայց աշխատավարձ ստանաս
11.03.2014 | 15:44

Հայաստանում վիճակախաղի նոր տոմսեր են վաճառում «Աշխատավարձ» անունով: Գովազդն ավետում է` «Բաշարեք և շահեք»: «Բաշարելու» նախապայմանն, անշուշտ, այն գնելն է, իսկ հայտնի է, որ սովորաբար վիճակախաղի տոմս գնում է հասարակության չքավոր հատվածը: Վիճակախաղի բիզնեսով զբաղվողների եկամուտը գոյանում է հենց աղքատ շերտի հաշվին: Մարդ կա` իր վերջին մի քանի հարյուր դրամն է դնում «խաղասեղանին»: Տարիներ առաջ գովազդում էին մի տիկնոջ, ով իր պատմելով, վերջին 300 դրամով վիճակախաղի տոմս էր գնել ու շահել կես միլիոն դրամ: Տեսնես` քանի՞սն այդ գովազդով ոգևորված հրաժեշտ տվեցին իրենց վերջին 300 դրամներին:

«Աշխատավարձ» լոտոյի գովազդի ընթացքում մի քանի անգամ հնչող «աշխատավարձ» բառը, «բաշարեքն» ու «մեկ տարին» հույսի վերջին դուռը փնտրողի աչքին կարող են փրկության օղակ երևալ: Իսկ այս դաշտը վերահսկող կարծես թե չկա: Եթե լիներ, ապա` սկսած այդ ապրանքատեսակի անունից, վերջացրած` գովազդով, բազմաթիվ խմբագրումներ կլինեին:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1233

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ